Իմ մասին

Ես Մերի Խաչատրյանն եմ։ Ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Մեր բնակավայրն առանձնանում է իր հուշարձաններով, եկեղեցիներով և պատմամշակութային կոթողներով։ Ունի գեղեցիկ կենդանական և բուսական աշխարհ, ինչն էլ պատճառ է հանդիսանում զբոսաշրջիկների մեծ հոսքին։

Սիրում եմ գրքեր կարդալ և նկարել։ Նկարներումս հիմնականում պատկերում եմ բնությունը՝ ընդգծելով նրա արտաքին գեղեցկությունն ու հանգիստ միջավայրը։

Վերջին կարդացածս գիրքը Հեկտոր Մալոյի <<Առանց ընտանիքի>> ստեղծագործությունն է, որը սովորեցնում է հավատարմություն, նպատակասլացություն, պայքարելու ունակություն, սեր դեպի կենդանիներ և մարդկային արժեքների գնահատում։

Սովորել եմ Մնացական Բունիաթյանի անվան թիվ ութ միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո որոշեցի ուսումս շարունակել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում ՝ նպատակով, որ կդառնամ բանիմաց և պահանջված մասնագետ իմ ընտրած ոլորտում։ Ցանկությանս մասին հայտնեցի ծնողներիս և ինչպես տեսնում ենք ՝ ես այսօր նորեկ սեբաստացի եմ և սեվորում եմ շուկայաբանության բաժնում։

Ընտրեցի հենց այս քոլեջը, քանի որ գիտեի նրա տարբերվող ծրագրի և նախագծային ուսուցման մասին։ Քոլեջում մենք բոլորս ազատ ենք մեր ցանկությունների և որոշումների մեջ, արդեն հասցրել ենք ստեղծել ջերմ և ընկերական միջավայր, ինչն էլ ավելի ամրապնդվեց մեր փոքրիկ ճամփորդությունից հետո։ Բոլորս միասին հաղթահարելով մեր առաջին բարձունքը՝ մուտք գործեցինք նոր կյանք և սկիզբ դրեցինք նոր նպատակների, երազանքների և մտքերի, որոնք վստահ եմ շուտով կյանքի կկոչվեն։

Leave a comment