Վանո Սիրադեղյան <>

ավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած ՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել ՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ 

Leave a comment