Առաջադրանքներ

Հետևյալ բառակապակցությունների իմաստը բացատրել մեկ բառով.

արու ոչխար ֊ խոյ

արու այծ ֊ նոխազ

էգ ձի ֊ զամբիկ

կնոջ մայրը ֊ զոքանչ

ամուսնու մայրը ֊ սկեսուր

թոռան զավակը ֊ ծոռ

ոսկեղեն պատրաստող ֊ ոսկերիչ

կառավարության ղեկավար ֊ վարչապետ

Հետևյալ նախադասություններում և, ու, կամ, շաղկապներից հետո նախադասություններն այնպես շարունակել, որ ենթակաները փոխվեն.

Հանկարծակի մի կրակոց լսվեց, և տարրհանվեց ամբողջ գյուղը։

Թերթում եմ հնամենի մագաղաթը, և հետաքրքրաշարժ պատմությունները հաջորդում են միմյանց։

Ձյունն սկսեց խոշոր փաթիլներով տեղալ, ու երեխաները որոշեցին վաղն առավոտյան ձնեմարդ պատրաատել։

Սարերը մուգ կանաչ էին հագել, ու այլևս ձյան ոչ մի փաթիլ չէր նշմարվում։

Հավանաբար եղբայրն էր անհանգստացել, կամ մայրն էր ստիպել զանգահարել։

Leave a comment