Գտիր տարբերությունը․ Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը տարբեր ժամանակներում

Ներկայացված են Մեսրոպ Մաշտոցի պատկերումները տարբեր ժամանակներում։

Առաջադրանք

  • Ի՞նչն է փոխվում նկարներում։

Առաջին նկարում Մհեր Աբեղյանը պատկերել է Մեսրոպ Մաշտոցին այբուբենը գրելուց, բայց իր պատկերացումով։ Երկրորդ նկարում Ռոդոլֆ Խաչատրյանը պատկերել է Մաշտոցի դիմանկարը այդ դիմանկարում ոչինչ չկա նրա ձեռքին, բայց հետևի ֆոնում նրան բնորոշ այբուբենն է։ Երրորդ նկարում Տիգրան Թոքմաջյանը պատկերել է արդեն գրերը ստեղծած Մաշտոցին, կանգնած ինչ-որ բարձր վայրում և ցույց տալով արդեն ավարտած այբուբենը, նրա կողքին են Սահակ Պարթևն ու Վռամշապուհը, իսկ հետևում Արարատն է։ Իսկ վերջին նկարում Ֆրանչեսկո Մաջիոտտոն պատկերել է Մաշտոցը և նրա կողքին հրեշտակը, այդ նկարում ասես Մաշտոցը իր սրտում լուսավորում է այբուբենը, իսկ հրեշտակը այն գրի է առնում է։ Ներքևում պատկերված է քրիստոնեական խաչը։

  • Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։

Կախված ժամանակաշրջանից փոխվում են մարդու մտածելակերպն ու պատկերացումները։ Ուստի փոխվում են նաև նկարների գույները, ձևերը և այլն։

  • Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։

Քանի որ տարբեր ժամանակներում կային տարբեր պատմիչներ և բնականաբար նրանք ունեին իրենց տեսանկյունները ապա շատ մարդկանց ընկալումները տարբերվել են մյուս մարդկանցից։

  • Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկերել հենց այդ ձեւով։

Իմ կարծիքով նկարիչները ապրել են հենց այն ժամանակահատվածում երբ պետք էր ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մենք ունենք մեր այբուբենը և մենք առանձին պետություն ենք և, քանի որ նկարիչները այլ ձևով չէին կարող պատկերել այդ թեման նրանք օգտագործել են իրենց հմտությունները և նկարել են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին։

  • Ինչպե՞ս են այդ ժամանակների ընկալումներն արտահայտվել նկարներում։

Հիմնականում պատկերվել են Մաշտոցի նկարները, բայց ամեն մի նկարիչ ունեցել է իր ընկալումները այդ ժամանակների և նրանք ուղղակի նկարել են իրենց պատկերացումները կամ, թե ինչպես են ընկալել Մեսրոպ Մաշտոցին։

Leave a comment