Փետրվար ամսվա ամփոփում

  • Ներկայացնել ՀՀ բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները։

  • Բնութագրել ՀՀ֊ն ազգային փոքրամասնությունները։

Ինչպես բոլոր երկրներում այդպես էլ Հայաստանում կան ազգային փոքրամասնություններ, մեզ մոտ ազգային փոքրամասնություններ են ՝ եզդիները, քրդերը, ասորիները, մոլոկանները հույները, հրեաները և ռուսները։ Ամեն ազգային փոքրամասնություն ունի իր կրոնը, իր ավանդույթները։ Հիմանականում ազգային փոքրամասնությունները ապրում են Արագածոտնի մարզում։

  • Առանձնացնել ՀՀ֊ն բնակչության սեռատարիքային, ազգային և կրոնական կազմը։

Տարբերում են բնակչության ազգային, սեռային, տարիքային, սոցիալիստական և կրոնական կազմ, ըստ կրթական մակարդակի, բնակավայրերի տեսակների կազմ և այլն։ Բնակչության ազգային կազմը։ Հիմնական ազգը՝ հայերը, որոնք կազմում են ընդհանուր թվի 98,1%-ը։ ՀՀ-ում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են։ Երրորդ թվում ռուսներն են, որոնց թիվը 2011թ․ մարդահամարի տվյալներով 11,9հազ է։ ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ են ասորիները, քրդերը, ուկրաինացիները, վրացիները, հույները, որոնցից յուրաքանչյուրի թիվը 3000ից պակաս է։ Սեռատարիքային կազմը։ Տղամարդիկ կազմում են 48%, իսկ կանայք 52%։

  • Ներկայացնել, ըստ վերընթաց գոտիականույան ինչպե՞ս է փոխվում բնակչության միջին խտությունը։

ՀՀ բնակչության միջին խտությունը 110 մարդ/կմ2 է (2010)։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընդհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռնային սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարղ/կմ2), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց ձորի (24 մարղ/կմ2) մարզերը։ 

ՀՀ բնակչության խտությունը նկատելիորեն փոխվում է նաև ըստ վերընթաց գոտիականության։ Մինչև 1000 մ բարձր, գոտում (ՀՀ տարածքի մոտ 10 %-ը) ապրում է բնակչության շուրջ 56 %-ը, 1000-1500 մետր բարձրության գոտում (ՀՀ տարածքի մոտ 19 %-ը)՝ 17 %-ը, 1500-2000 մ բարձր, գոտում (ՀՀ տարածքի 30 %-ը)՝ 22 %-ը, 2000-2500 մետր բարձր, գոտում (ՀՀ տարածքի մոտ 25 %-ը)՝ մոտ 4 %-ը, 2500 մ-ից բարձր, գոտում (ՀՀ տարածքի մոտ 16 %-ը)՝ մոտ 1 %-ը։

  • Ինպե՞ս են նպաստել համաշխարհային պատերազմները բնակչության ժողովրդական պատկերի վրա։

Հայաստանի բնակչության թվաքանակը նորից համեմատաբար արագ աճել է 1920–ական թվականներին: Սակայն խորհրդային իշխանության տարիներին էլ հանրապետության բնակչության աճի վրա զգալի բացասական ազդեցություն են թողել ստալինյան բռնապետության վարած հակահայկական քաղաքականությունը, որի հետևանքով մեծ թվով հայեր աքսորվել են Սիբիր, զգալի թվով կալանավորվել, հալածվել ու գնդակահարվել են բանտերում, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ
ընդհանուր առմամբ զոհվել են ԽՍՀՄ-ի ավելի քան 300 հազ. հայեր։

  • Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության թվաքանակի ավելացումը։

Հայ ժողովուրդը միշտ բնութագրվել է բարձր աճով: Հանրապետության բնակչության աճը զգալիորեն բարձրացել է խորհրդային իշխանության տարիներին, երբ առողջապահության զարգացման շնորհիվ մահացությունը խիստ կրճատվել է: Արդեն 1960–ական թվականներին հանրապետության բնակչության բնական աճը յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով հասել էր 30–33 մարդու: Ցավոք, հետագայում բնական աճը անկում է ապրել՝ 1990 թ. կազմելով 16,3, իսկ 2002 թ.՝ 2,1 մարդ, հազար մարդու հաշվով: 1990– ական թվականներից աճի այդպիսի կտրուկ անկումը բացատրվում է հանրապետությունում ստեղծված տնտեսական, սոցիալական ծանրագույն պայմաններով:

  • Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ֊ն մարզերը, մարզկենտրոնները և խոշոր քաղաքները։

Leave a comment