Մարտ ամսվա ամփոփում

1․ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ (բերել 1 օրինակ)․

Սահիկաշար

2․ Ի՞նչ է իրենից ներկայացնում մուտացիան։

Գենետիկական նյութի ժառանգական փոփոխականությունն անվանում են մուտացիա։ Մուտացիաներն առաջանում են գենի, քրոմոսոմի կառուցվախքի, քրոմոսոմների թվի փոփոխության հետևանքով և տեսակի ներսում ծառայում են որպես գենետիկական բազմազանության առաջացման աղբյուր։

3․ Բերել մուտացիայի մի քանի օրինակ։

– Դաունի համախտանիշ. Մարդը սովորաբար ունենում է 46 քրոմոսոմ (23 զույգ), սակայն այս մուտացիայով ձևավորվում է 47 քրոմոսոմ

– կատվի ճիչի սինդրոմը երեխայի մեջ
– զարգացման ուշացում

4․ Բույսերի սելեկցիա (բերել մի քանի օրինակ)։

Այսպես, օրինակ, միջգծային խաչասերման (հիբրիդացման) շնորհիվ 20-30%-ով բարձրանում է եգիպտացորենի, շաքարի ճակնդեղի և բանջարանոցային այլ բույսերի բերքատվությունը։

5․ Կենդանիների սելեկցիա (բերել մի քանի օրինակ)։

Կենդանիների մոտ կիրառվում է մի շարք ֆենոտիպային, արտակազմվածքային և մթերատվության ցուցանիշներով փոփոխություններ։ Օրինակ ՝ խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը, մսատվությունը, ձիերի արագաշարժությունը, ուժը, թռչունների ձվատվությունը, մսատվությունը։

6․ Սելեկցիան ի՞նչ դեր ունի գյուղատնտեսության մեջ։

Սելեկցիան նպաստում է բնության մեջ գոյություն ունեցող տարբեր տեսակի օրգանիզմների բարելավմանը և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմանը։

7․ Հղումներով ներկայացնել մարտ ամսվա աշխատանքները։

Մուտացիաների դասակարգումը, քրոմոսոմային և գենային մուտացիաներ, մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները, ուռուցքներ և ուռուցքածիններ

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ

Leave a comment