Առաջադրանքներ

  1. Ներգործական կառույցի նախադասությունները դարձրո՛ւ կրավորական կառույցի․

Ահեղ կայծակը ճեղքել էր եկեղեցու ժայռակոփ պարիսպները։

Եկեղեցու ժայռակոփ պարիսպները ճեղքվել էին ահեղ կայծակից։

Հազարավոր ստրուկներ կառուցել են Քեոփսի բուրգը։

Քեոփսի բուրգը կառուցվել է հազարավոր ստրուկների կողմից։

Վահանն ու Արամը հսկա ժայռաբեկորը գլորեցին ձորը։

Հսկա ժայռաբեկորը գլորվեց ձորը Վահանի ու Արամի կողմից։

Կատաղի քամին թմբկահարում էր մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները։

Մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները թմբկահարվում էին կատաղի քամու կողմից։

Յոթերորդ դարում արաբ հրոսակները այրել են հայոց բազում ձեռագիր մատյաններ։

Յոթերորդ դարում հայոց բազում ձեռագիր մատյաններն այրվել են արաբ հրոսակների կողմից։

2․Կրավորական կառույցի նախադասությունները դարձրո՛ւ ներգործական․

Այգին ողողվել էր արևի ոսկեզօծ շողերով։

Արևի ոսկեզօծ շողերը ողողել էին այգին։

Հյուրասենյակում Անտոնինան շրջապատվեց կանանց խմբով։

Հյուրասենյակում կանանց խումբը շրջապատեց Անտոնինային։

Գյուղի թեքված եկեղեցին կառուցվել է միջնադարի վարպետների կողմից։

Գյուղի թեքված եկեղեցին կառուցել են միջնադարի վարպետները։

Փայտե կամրջի հենասյունը կոտրվել էր վարարած գետի ջրերից։

Վարարած գետի ջրերը կոտրել էին փայտե կամրջի հենասյունը։

Իրիկվա հովից տարուբերվում էին սիմինդրի կոշտացած ցողունները։

Իրիկվա հովը տարուբերում էր սիմինդրի կոշտացած ցողունները։

3․Կազմի՛ր բարդ բառեր՝ տրված բարդ բառի առաջին արմատը դարձնելով վերջին արմատ․

Սիրատենչ — ընկերասեր

նրբահյուս — նրբանուրբ

հացթուխ — գարեհաց

մարդախույս — այրմարդ

սակավախոս — ջրասակավ

սրտաբուխ — առյուծասիրտ

Leave a comment