Հայ ականավոր թագուհիներ․ Կատրանիդե II

Նախագիծ

Խոսրովանույշ

Ներածություն

Ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։ Ճանաչել պատմական ժամանակաշրջանը։

Մեր թագուհիների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում Կատրանիդե II–ը ՝ Գագիկ I–ի տիկինը: Նա ծնվել և մեծացել էր արքայական ընտանիքում, դուստրն էր Սյունյաց արքա Վասակ I–ի և թագուհի Շահանդուխտ II–ի, որի արժանավոր ժառանգը եղավ նաև իր մեծագործություններով, երբ դարձան Անիի մեծ տիրուհին.․․

Աշոտ III Ողորմածի հռչակած մայրաքաղաքը մեր էպոսի դյուցազուն երկվորյակների նման աճում էր ոչ թե տարով, այլ ժամով: Այդ պատճառով նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ II Տիեզերակալը (977–990 թթ.) ընդարձակեց քաղաքը կառուցելով Անիի նոր պարսպաշարը, որ գիտության մեջ կոչվում է հենց նրա անվամբ։

Սմբատը նախաձեռնեց նաև Անիի Կաթողիկե Մայր տաճարի շինարարությունը, որը սկսվեց 989 թվականին։ Արքայի անսպասելի մահը, սակայն, կանգնեցրեց այդ խոշոր ձեռնարկը: Գահ բարձրացավ նրա եղբայր Գագիկ I–ը (990–1020 թթ.), որը, դատելով մատենագիրների հաղորդումներից, գահ բարձրանալուց կարճ ժամանակ անց կնության առավ Սյունյաց Վասակ արքայի դուստր Կատրանիդեին: Հենց նա էլ հանձն առավ այդ չափազանց պատասխանատու գործն ավարտին հասցնելը:

Դատելով Վարդան Արևելցու հաղորդումից ` ժամանակին ժողովրդի մեջ տարածվել է մի զրույց, որի համաձայն Աստծո հրեշտակը հայտնվել է թագուհուն, հորդորել շարունակել ու ավարտին հասցնել վեհաշուք տաճարը ` խոստանալով մնալ տաճարում մինչև Քրիստոսի երկ-րորդ գալուստը…

Zham.am | Թուրք նախարարի կնոջ տգեղ արարքը Անիի Մայր տաճարում. Տեսանյութ
Անիի Կաթողիկե Մայր տաճարը

․․․․․․․

Կատրանիդե II թագուհու դամբարանը (պեղումների ընթացքում)

Պատմական վավերագիր

Նրանք (Աշոտ Ողորմածն ու Խոսրովանույշ թագուհին) վախճանվեցին չորս հարյուր քսանհինգ (տարբերակ ՝ քսանյոթ) թվին ՝ թողնելով երեք որդի ՝ Սմբատին, Գագիկին և Գուրգենին։ Նույն օրը թագն առնում է ավագ որդի Սմբատը, որ Տիեզերակալ կոչվեց։ Նա շինեց մեծանիստ պարիսպը և հիմնադրեց Կաթողիկեն։ Նրա կրտսեր եղբայրը ժառանգում է Տաշիրը ` Ձորագետի Սևորդիքի հետ միասին․․.

Գագիկը, կարճ ժամանակ ապրելով եղբոր հետ, հալածանքի է ենթարկվում նրա կողմից ինչ-որ նենգության պատճառով: Իսկ Սմբատը, հասնելով չորս հարյուր քսանութ (տարբերակ ՝ երեսունչորս) թվին, վախճանվում է, և այդ նույն ժամանակ կանչում են հալածված Գագիկին, թագը տալիս նրան և նրա համար կին են բերում Կատրամիտեին ՝ Սյունյաց Սահակ թագավորի դստերը, որն ավարտեց Կաթողիկեի կառուցումը ` հորդորվելով Աստծո հրեշտակի կողմից, որը խոստանում էր օգնել նրագործին և մնալ տաճարում, մինչև որ արարածները կգան և կտեսնեն եկած Քրիստոսին:

Վարդան Արևելցի․

«Տիեզերական պատմություն» (գլ. ԽԸ)

Սմբատ թագաւորէ զկնի հօրն և պարսպէ զՅա-նի և մեռանի ՆԼԴ թվին: Եւ թագաւոր է եղբայր նորա Գագիկ ի Յանի (և կին նորա Կատրամիտս(Կատրամիդէ) շինէ զԿաթողիկէն Յանայ), որունէր Գ որդիս` Ոհաննէ, Ապա, Աշոտ:

Մխիթար Անեցի.

«Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց»,

Պատմութիւն քաղաքին Յանւոյ

Նրա (Գագիկ արքայի) կին Կատարամիդեթագուհին ավարտեց Սուրբ Կաթողիկեն, որ Սմբատթագավորը չկարողացավ ավարտի հասցնել:

Կիրակոս Գանձակեցի.

«Հայոց պատմություն» (գլ. Ա)

Անիի Մայր տաճարը | Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու  Ուսումնասիրութեան Կեդրոն
Անիի Կաթողիկե Մայր տաճարի վերակազմությունը

1001 թվականին ավարտվում է Անիի Կաթողիկե Մայր տաճարի կառուցումը ՝ «հրամանաւ և արդեամբքն Կատրամիդեայ թագուհւոյ»: Ավանդազրույցի համաձայն ` գործն ավարտին հասցնելու համար թագուհին չի խնայել նույնիսկ իր հարսանեկան օժիտն ու նվերները: Դեպի երկինք բարձրացող վեհաշուք կառույցն իրականություն դարձավ հանճարեղ ճարտարապետ Տրդատի ջանքերով։

Անիի Կաթողիկե Մայր տաճարը դարձավ մայրաքաղաքի գլխավոր զարդերից մեկը: Այն թագավորության մեծագույն քրիստոնեական տաճարն էր: Ժամանակակիցները հիացմունքով են պատմում և՛ կառույցի ճարտարապետական բառառիկ լուծումների, և՛ ներքին հարդարանքի մասին, որի համար թագուհին միջոցներ չէր խնայել։

Պատմական վավերագիր

Սմբատից հետո հենց նույն օրը Անի քաղաքում թագավորում է նրա եղբայր Գագիկը չորս հարյուր երեսունութ թվականին ՝ ձմեռային օրերին․․․ Նրա կինը ՝ Կատրամիդե թագուհին, որը դուստրն էր Սյունյաց Վասակ իշխանի, չափազանց բարեպաշդուհի լինելով, կառուցել է տալիս Սմբատի հիմնադրած եկեղեցին ՝ ամենաշքեղ վայելչությամբ, բարձրաբերձ կամարներով գմբեթավորված երկնանման խորաններով, զարդարված ծիրանածաղիկ զարդաքանդակներով, ոսկեթել, նկարեն բանվածքներով ընդելուզված, ոսկեղեն և արծաթողեն անոթներով, բազմաճառագայթ ցոլացող կանթեղնրի վայելչությամբ, որոնցով լուսավորվում էր Անիի Սուրբ Կաթողիկեն երկնակամարի պայծառությամբ։

Ստեփանոս Տարոնեցի Աստղիկ․

«Պատմություն տիեզերական»

(Դ հանդես, գլ. Լ)

Կաթողիկեն սխրատեսիլ ՝ զոր հիմնադրեաց Սմբատ յիւրում քաղաքին յԱնի. աստանօր գլխադ-րեցաւ հրամանա և արդեամբքն Կատրամիդեայ թագուհոյ, որ էր կին Գառկայ Շահնշահի եղբօր Սմբատայ և Գուրգենայ։

Սամուէլ Անեցի.

«Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»

(գլ․ ՌԺ)

Ինքը ՝ Կատրանիդե II թագուհին, չափազանց համեստ է ներկայացնում իր կատարածը: Մայր տաճարի հիմնադրման արձանագրության մեջ նա բարեխղճորեն նշում է, որ տաճարի հիմնարկեքը կատարել է Սմբատ արքան, իսկ ինքն իր արքա–ամուսնու հրամանով կանգնեցրել է «տուն Աստուծոյ որով եւկենդանի ծնունդ հոգեոր եւ արձան մշտնջանար»

Արձանագրությունը բավականին հետաքրքիր վկայություն է նաև տոմարագետների համար: Դրանում նշվում է կառուցման թվականը մի քանի տոմարական հաշվարկներով ՝ Հայոց ՆԾ (450 = 1001),Հոռոմոց ՄԺԹ (218), Ադամի (այսինքն` աշխարհիարարչության) «վեց ՌՆԼ եւ Գ» (6430), Քրիստոսիմարմնանալու «Ռ եւ ԲԺ» (1020) և հայերի` Քրիստո-սին հավատալու ՉԸԺ (780) թվականին։

Պատմական վավերագիր

Ի ՆԾ , Հայոց, ՄԺԹ թ. Համոց (արձանագված է երեք կցագիր), ի ժամանակ աստուածապատիւ եւ հոգևոր տեառն Սարգսի Հայոց կաթողիկոսի եւ ի մեծատառ թագաւորութեանն Գագկայ Հայոց եւ Վրաց Շահանշահի։

Ես ՝ Կատրանիդէ ՝ Հայոց թագուհի դուստր Վաաակա ՝ Սխնեաց թագաորի, յողորմութիւնն Աստուծոյ ապաւինեցայ և հրամանաւ առն իմոյ Գագկայ Շահանշահի շինեցի գաորբ Կաթողիկես,զոր էր հիմնարկեալ Մեծին Սմպատայ եւ կանգնեցաք տուն Աստուծոյ նորոգ ե կենդանի ծնունդ հոգեւոր ա արձան մշտնջենաոր, զարդարեցի եւ զարդիք պատուականաք նուէրք ինձ ի Քրիստոս եւզարմից իմ եւ որդոց Սմատայ՝ Աբասայ և Աշոտ:Հրամայեալ եմ ես էր Սարգիս ապաւորացնկեղէցոյս յետ ելից բարեպաշտ թագուհոյս զՎարդա–արին յիսնեսկսն միով քառանի կատարել անիափան մինչեւ ի գալուստն Քրիստոսի:Եթէ ոք գարձանագրևադ անփոյթ առնէ,դատապարտալ եղիցի ի Քրիստոսէ: Ի վեց ՌՆԼ և Գ ամացն Ադամա: Ի Ռ եւ ԲԺ ամիմարմնանալը Աստուծոյն Բանի: ՉԸԺ մի հավատալու Քրիստոսի Հայոց գրեցաւ յիշատակարաննի ձեռն իմ Բենէ:

Անիի Կաթողիկե Մայր տաճարի

կառուցման արձանագրությունը

Միայն Անիի Կաթողիկե Մայր տաճարի կառուցումն էլ բավական էր, որ Կատրանիդե թագուհին հավերժորեն մնար մեր պատմության մեջ: Սակայն դա թագուհու միակ հիշատակված գործը չէ:

Խծկոնքի վանական համալիրը XX դարի սկզբին դեռևս կանգուն էր իր հինգ եկեղեցիներով: Դրանցից հնագույնը Սբ Կարապետ կամ Հովհաննես Առաքյալ եկեղեցին էր, որի կառուցումը, դատելով ճարտարապետական առանձնահատկություններից, տեղի է ունեցել VII կամ X դարում: Եկեղեցու հնագույն արձանազրությունը թողնվել է Հայոց ՆԾԴ (454=1005) թվա-կանին, որի հեղինակը Գագիկ I–ի տիկինն է ՝ «բարեպաշտ և Աստուածասէր» Կատրանիդե թագուհին։

11–տողանոց արձանագրությունը բավականին վնասված է: Մասնագիտական գրականության մեջ հայտնված կարծիքի համաձայն ՝ եկեղեցին ոչ թե հիմնարկել, այլ ավարտել կամ վերանորոգել է Կատրանիդե թագուհին։ Ցավոք, Սբ Կարապետ կամ Հովհաննես Առաքյալ եկեղեցին (Արևմտյան Հայաստանի բազմաթիվ հուշարձանների նման) XX դարում զոհ գնաց թուրքական բարբարոսությանը․ հինգ եկեղեցիներից այսօր կիսավեր պահպանվում է միայն մեկը ` Սբ Սարգիսը…

Կատրանիդե թագուհուց մի արձանագրություն էլ պահպանվել է Տեկորում: Այն վկայում է թագուհու կողմից իր իրավունքների գործադրման և Տեկորը հարկից ազատելու մասին, որ նա կատարել է իր արքայից արքա ամուսնու և որդիների պաշտպանության համար: Արձանագրությունը գրված է Հայոց ՆԾԷ (457=1008) թվականին:

Պատմական վավերագիր

Ի ՆԾէ թուականութեանն – Հայng. ՅանունԱ(ստուծո) կամ եղեւ ինձ` Կատրանիդէ Հայոցթագուհի, դուստր Վաակա և ամուսին Գագկա,թողեալ եմ զՏեկորոյ շարատն վասն Գագկաշահանշահի արեւշատութեան եւ իմ որդևացն, եւվերակացուք սորա պարտական են զԵրանի, որումթողութիւն ասեն հանապազ. արդ թէ (մի) ոք իշխի-ցէ լուծանել ի Սուրբ Երրորդութենէն…

Տեկորի արձանագրությունը, 1008 թ.

Անի։ Կանանց ելքը եկեղեցուց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Վ. Սուրենյանց. «Անի. կանանց ելքը եկեղեցուց», 1905 թ.

Անիի վերջին հզոր տիրակալի ` Գագիկ I–ի մեծ տիկինն արժանացել է ժամանակակիցների սիրուն և մեծ հարգանքին: Թերևս թագուհու ունեցած մեծ հեղինակության պատճառով է նա «սեփականացվել» օտարների կողմից: Աղբյուրներում պահպանվել են հաղորդումներ, թե նա դուստրն էր վրաց Գեորգի թագավորի կամ Բյուզանդիայի կայսեր, որոնք, իհարկե, հերքվում են նրա իսկ թողած արձանագրությունների հաղորդումներով:

Անիի Մայր տաճարի հարևանությամբ ժամանակին կանգուն է մի դամբարան, որի ավերակներն այսօր էլ կարող են տեսնել մեծ մայրաքաղաքի այցելուները։ Կատրանիդ II մեծ թագուհու դամբարանն է դա, որին արքունիքն ուժողովուրդը շուքով հողարկավորեցին իր կառուցած հրաշակերտ տաճարի կողքին:

1878 թ. Անիի ավերակները Կարսի մարզի կազմում մտան Ռուսական կայսրության սահմաններ իմեջ, ինչը հնարավորություն տվեց այնտեղ համակարգված ուսումնասիրություններ իրականացնելու։ 1893 թ. Ն. Մառի գլխավորած արշավախումբն Անիի պեղումների ժամանակ բացեց Կատրանիդե թագուհու գերեզմանը։ Թանկարժեք իրերը թալանված էին, սակայն անվնաս պահպանվել էր թագուհու կմախքը, որը սարսռազդու տպավորություն թողեց ականատեսների վրա: Թագուհու ոտքերը խաչված էին, ինչպես խաչյալ Քրիստոսինը: Բոլորի համար հասկանալի էր, որ դա եղել է քրիստոնեական բարեպաշտության սկզբունքներին անմնացորդ նվիրված թագուհու վերջին ցանկությունը…

Եզրակացություն ՝

Մեր թագուհիների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում Կատրանիդե II–ը ՝ Գագիկ I–ի տիկինը: Նա ծնվել և մեծացել էր արքայական ընտանիքում, դուստրն էր Սյունյաց արքա Վասակ I–ի և թագուհի Շահանդուխտ II–ի, որի արժանավոր ժառանգը եղավ նաև իր մեծագործություններով, երբ դարձան Անիի մեծ տիրուհին.․․

Գրականություն ՝

Արտակ Մովսիսյան <<Հայ ականավոր թագուհիներ>>, Երևան, 2017

Leave a comment