Նախագիծ․ Կենսոլորտ

Ուսումնասիրել տեքստերը, այնուհետև յուրաքանչյուր մասի համար կազմել 5 հարց, ունենալ այդ հարցերի ճիշտ պատասխանները․

1․ ․․․․

2․Կենդանական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումների համակրգում ո՞ր խնդիրն է գլխավորը և ի՞նչ պետք է անել այն լուծելու համար։

Կենդանական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումների համակրգում գլխավորը կենդանիների որսի կարգավորումն է։ Այս խնդիրը լուծելու համար որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում որոշակի քանակով, իսկ առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի: Որսի կարգավորումից բացի, կարևոր նշանակություն ունի նաև որսահանդակների պահպանումը։

3․ Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ մարդը կենդանիների բնակատեղերի վրա։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով վատթարանում են կենդանիների բնակատեղերի պայմանները: Ճահիճները չորանում են, գետերն ու լճերը ծանծաղում են և աղտոտվում տարբեր թունավոր նյութերով: Այս բոլորը բացասաբար է ազդում ջրլող թռչունների և ջրում բնակվող կենդանիների վրա:

4․ Ի՞նչ միջոցառումներ կարող են իրականացվել կենդանիների բնակատեղերը բարելավելու համար։

Այսպիսի դեպքերում դրական արդյունք է տալիս արհեստական ջրավազանների ստեղծումը չվող թռչունների բնադրման և ընդհանրապես կենդանիների բնակության համար: Մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ նման տիպի միջոցառումների շնորհիվ հնարավոր է դառնում ոչ միայն կանխել որսի թռչունների և կենդանիների թվաքանակի նվազումը, այլ նույնիսկ վերականգնել դրանց պաշարները:

5․ Ինչը՞ կարող է կարևոր նշանակություն ունենալ կենդանիների պահպանման և ռացիոնալ օգտագործման համար։

Կենդանիների պահպանման և ռացիոնալ օգտագործման համար կարևոր նշանակություն ունեն կենսատեխնիկական միջոցառումները: Հատկապես լավ արդյունք են տալիս սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի ու թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների կերակրումը և այլն:

Leave a comment