Անհատական նախագիծ ապրիլ ամսվա համար

Ախուրյանի ջրամբար

Ուսումնասիրել և բլոգում արտացոլել հետևյալ տեղեկությունները․

1․ Ի՞նչ է ջրամբարը, ինչո՞վ է այն տարբերվում բնական լճից։

Ջրամբարը արհեստականորեն ստեղծված ջրային տարացք է: Ջրամբարը գոյանում է գետի վրա դիմհարային պատվարներ կառուցելով։ Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով:

Սևանի ռազմավարական նշանակության ջուրը և ընդհանրապես մեր երկրի մակերեսային ջրերը հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար Հայաստանում դեռ խորհրդային տարիներից ինտենսիվորեն կառուցել են կուտակման համակարգեր՝ ջրամբարներ: Այսօր մեր երկրում դրանց ընդհանուր տարողությունը շուրջ 1,4 մլրդ խմ է:

2․ Ջրամբարի էկոլոգիական և տնտեսական նշանակությունը։

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով:

3․ Արդյո՞ք ջրամբարի կառուցումը դրական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։

4․ Ախուրյանի ջրամբարը, տեղեկություններ չափերի մասին, գետի մասին, երբ է կառուցվել, ինչ նպատակով։

Ախուրյան գետի վրա կառուցված արհեստական լիճ ՀՀ և Թուրքիայի սահմանագլխին: Մակերեսը կազմում է 54 կմ² , ջրի ծավալը` 525 մլն մ³: Ոռոգում է Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերի հողերը: Համարվում է ՀՀ ամենամեծ ջրամբարը։

Leave a comment