Առաջադրանքներ

Տրված հատվածն արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Օձ շատ կա այս ձորերը, մանավանդ՝ ցերեկի ժամերուն։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն ժայռերը, սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներեն դուրս կսողան։ Կգրգռվին, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է անոնց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։

Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտեսնեի, թե ինչպես էշ մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր կերը կուտե, կամ կարածի, ու օձ մը կտեսնե: Եզերը, կովերը կցնցվեին, կֆշային, ետ կքաշվեին՝ ճամբա տանելու, որ երթա։ Այծերու, մաքիներու ամբողջ հոտը կփախեր ահաբեկ՝ դաշտին կամ ձորին հեռավորությունները։ Ոզնին ու կրիան չէին ազդվեր։ Չէին փախեր։ Ապահով էին։ Ոզնին իր փուշերը կցցեր։ Կրիան իր ոսկորե պատյանը կքաշվեր։ Օձը ի՞նչ կրնար ընել։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Այս ձորերում շատ օձ կա, մանավանդ՝ ցերեկվա ժամերին։ Երբ արևը հրդեհում է այս երկաթագույն ժայռերը, սեփ-սև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներից դուրս են սողում։ Գրգռվում են, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափել է նրանց վրա։ Դեղին օձեր կան, քրքումի գույնով։ Սեփ-սևեր կան, եռացող ձյութի գույնով։ Ոսկու, ադամանդիի պես փայլողներ կան ՝ կարմիր բծերով։ Խայտաբղետներ կան ՝ կանաչ ու կապույտ օղակներով, երկճյուղ բերաններով, դաժան աչքերով, որոնք քեզ են նայում, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։

Լեղապատառ ես լինում, երբ հանկարծ հայտնվում են թփի տակից, քարերի արանքից։ Կամ երբ մինչև ծնկերդ մերկանում ես, գետից անցնում ես։ Եղեգնուտների մեջից ջուրն է ցատկում քեզ հետ միասին։ Պարծենկոտների մի հավատացեք, որոնք «մենք չենք վախնում» են ասում։ Ստում են։ Փոքր ինչ սառնարյուն ես պահում հավասարակշռում ես ինքդ քեզ, երբ կանխավ նշմարում ես, պատրաստվում ես։ Բոլո՛ր ոտավորները սոսկում են նրանցից։ Ես տեսնում էի, թե ինչպես մի էշ, մի ջորի, մի ձի խուճապիի էին մատնվում, երբ տոպրակը գլխին իրե կերն է ուտում, կամ արածում է, ու օձ է տեսնում: Եզները, կովերը ցնցվում էին, ֆշում էին, ետ էին քաշվում ՝ ճանապարհ տալու, որ գնա։ Այծերի, մաքիների ամբողջ հոտը փախչում էր ահաբեկ ՝ դաշտի կամ ձորի հեռուները։ Ոզնին ու կրիան չէին ազդվում։ Չէին վախենում։ Ապահով էին։ Ոզնին իր փշերն է ցցում։ Կրիան իր ոսկորե պատյան է քաշվում։ Օձը ի՞նչ կարող էր անել։

Leave a comment