Ավանդություններ թռչունների մասին

Տատրակ

Մեկնարկել է «Տարվա թռչուն 2017»-ի ընտրության քվեարկությունը - Ecolur

       Ա

Սա ժամանակին աղջիկ է եղել։ Մի անգամ հայրը քաղաքից նրա համար շորացու կտոր (շիլա) է բերել, բայց աղջիկը չհավանելով ՝ չի կարել։ Հայրը բարկացել է և անիծել, ասելով․ երբ իմ բերած կտորին չես հավանում, գնա թող Աստված քեզ բմբուլից շորեր տա։ Աստծու հրամանով աղջիկն իսկույն տատրակ է դարձել և շարունակ կրկնել է․

     «Գուքը կու – գու, ամին էկել ա,

     Գուքը կու – գու, ինչ բերել ա․

     Գուքը կու – գու, թոփով շի՜լա․

     Գուքը կու – գու, էրեսն ի՞նչ ա։

     Գուքը կու – գու, ես ուզում չեմ։

                     Բ

Քույր ու եղբայր իրիկնապահին անտառ են գնում կորած հորթերը որոնելու։ Այնքան են ման գալիս, որ ուշ գիշեր է դառնում։ Մնում են անտառում և տատրակ դառնում։ Մինչև հիմա էլ նրանք «թֆյու՜-թֆյու՜կ» անելով ձայն են տալիս իրար և փնտրում են կորած հորթերը։

Տատրակը աղավնազգիների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող թռչուն է, քիչ տարածված։

Մարմնի երկարությունը 26-28 սմ է, թևերի բացվածքը՝ 47-53 սմ, կենդանի զանգվածը՝ 110-130 գ։ Հասունի փետրածածկը վերևից դարչնանարնջագույն է, փետուրների կենտրոնները՝ սև, թևի միջնամասը՝ մոխրակապույտ։ Վիզը և կուրծքը վարդագույն են՝ բաց մանուշակագույն երանգով։ Վզի կողքերին կան սև ու սպիտակ զոլավոր հատվածներ։ Պոչը սև է՝ երիզված սպիտակ շերտով։ Աչքերը կարմիր են, ակնօղակը՝ կարմրավուն։ Երիտասարդն ավելի խամրած է, իսկ վզի բծերը բացակայում են։

Թռիչքն արագ է, ճարպիկ, մեղմ ծափաթափահարումներով։ Թռչում կամ վայրէջք է կատարում՝ պոչը հովհարանման բացած, թևերի հաճախակի կարճ թափահարումներով։ Բնակվում է նոսրանտառներում, այգիներում և այլն։ Սնվում է հիմնականում սերմերով։

Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի սկիզբը։ Բնադրում է ծառերի ճյուղերին, հաճախ՝ նաև բնակավայրերի ծայրամասերի ջրափնյա ուռուտներում։ Բույնը անփույթ (տրամագիծը՝ 12-20 սմ), նոսր հարթակ է՝ ճյուղերից։ Դնում է 30 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-14 օր (անազատ պայմաններում՝ 16-17 օր)։ 20-22 օրական ձագերը վստահ տիրապետում են թռիչքին և թողնելով բույնը, կազմում են երիտասարդ թռչունների ոչ մեծ խմբեր, այցելում ցանքատարածություններ։ Հաճախ հանդիպում են նաև փոքրիկ խմբերով (3-4 և ավելի թռչուն)՝ էլեկտրական լարերին նստած։ Աշնանային չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի սկիզբը։ Համարվում է սիրողական որսորդության թռչուն։

Աղբյուր 1․

Աղբյուր 2․

                     

Leave a comment