Կապույտ օվկիանոսի ռազմավարություն

Տեսանյութ

Ժամանակի ընթացքում, շատ ապրանքներ և ծառայություններ կորցնում են իրենց հայտնիությունը, իսկ վերելքում հաջողվում է մնալ միայն նրանց ` ովքեր կարողացել են ստեղծել նոր, ազատ շուկա։ 

Ասդպիով, հնում հայտնի էին Փեյջերը, սակայն 2018 թվականին փակվեց վերջինիս փեյջերային օպերատորը։ 

Նույնը տեղի ունեցավ կրկեսի հետ, հնում այն շատ հայտնի էր, սակայն այժմ ստեղծվել են տարբեր ալտերնատիվ զբաղմունքների տեսակներ, այդ պատճառով կրկեսային շուկան սկսել է հաճախորդներ կորցնել։ Բացի դրանից ՝ կենդանապահները սկսեցին դեմ գնալ կենդանիների մասնակցմանը կրկեսային միջոցառումներին։ Այդ պատճառով կրկեսներից մեկը, ստեղծեց  նոր միջոցառում, որը ուղղված էր ոչ թե երեխաներին, այլ մեծերին։ Դա նոր շուկա էր, ամբողջությամբ ազատ մրցակիցներից։ 

Շուկան կարելի է պատկերացնել 2 օվկիանոսների տեսքով ՝

  • կարմիր
  • կապույտ

Կարմիրը իրենից ենթադրում է ` տվյալ պահին գոյություն ունեցող բոլոր ոլորտները։ 

Իսկ կապույտը ` բոլոր ոլորտները որոնք դեռևս գոյություն չունեն։

Կարմիր օվկիանոսում ընկերությունները փորձում են գերազանցել իրենց մրցակիցներին, ներգրավելով պահանջարկի մեծ մասը։ Բայց ժամանակի ընթացքում աճի և շահույթի հնարավորությունները պակասում են։ 

Հիմա տարբեր ապրանքանիշների ներկայացված ապրանքները և ծառայությունները, ավելի են նմանվում իրար, հենց այդ պատճառով մարդիք ավելի հաճախ ընտրում են կախված գնից։ Մարդը էլ չի գնի ապրանքանիշին պստկանող ատամի մածուկը, եթե դրա գինը բարձրանա, կամ եթե մեկ ուրիշ ապրանքանիշ զեղչեր հայտարարի։ Ի վերջո ապրանքի վրա փորձում են գումար խնայել, ինչի արդյունքում էլ ընկնում է դրա որակը։ 

Իսկ կապույտ օվկիանոսներում, չկա մրցակցություն, ինչը հնարավորություն է տալիս աճել, և ստանալ բարձր շահույթ։ Կապույտ օվկիանոսները կարող են ստեղծվել ինչպես կարմիր օվկիանոսներից դուրս, այնպես էլ դրանց մեջ, ընդլայնելով առկա արդյունաբերությունը և սահմանները։ 

Արժեքային նորարարությունը` կապույտ օվկիանոսի ռազմավարության հիմնաքարն է։ 

Կապույտ օվկիանոսի ստեղծողները չեն հավասարվում իրենց մրցակիցներին, դրա փոխարեն նրանք ստեղծում են հաճախորդի համար այնպիսի հարստություններ, ինչով էլ բացում են նոր, չօգտագործված շուկայական տարածք, մրցակցության միջոցով։

 Արժեքային նորարարությունն ընդգծում է և՛ արժեքը, և՛ նորարարությունը: Առանց նորարարության արժեք ավելացնելը թույլ չի տա ձեզ առանձնանալ ձեր մրցակիցներից:

Եթե ​​կա նորարարության աճ առանց արժեքի, ապա անկախ նրանից, թե որքան տեխնոլոգիապես զարգացած է ձեր արտադրանքը, ոչ ոք այն չի գնի:

Ենթադրվում է, որ կարմիր օվկիանոսներում ընկերությունները սպառողների համար ավելի մեծ արժեք են ստեղծում ՝ ի հաշիվ ավելի մեծ ծախսերի: Կամ նրանք ստեղծում են չափավոր արժեք, բայց ցածր գնով:

 Նրանք, ովքեր ստեղծում են կապույտ օվկիանոսը, խնդիր են դնում միաժամանակ ավելացնել դրա արժեքը և նվազեցնել ծախսերը:

Օրինակ ` կրկեսն ավելացրեց իր ծախսերը՝ հորինելով նոր ակտեր և հրավիրելով հայտնի ծաղրածուների և կենդանիներին ընտելացնողներին։ Բայց միևնույն ժամանակ եկամուտները գործնականում չաճեցին, և կրկեսի պահանջարկը շարունակեց նվազել։

Leave a comment