Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն:

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: 

Նախագծի արդյունքները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:
  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալությունների էլեկտրոնային հղումներից):
  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն, միջին և նվազագուն):
  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Ժամանակահատված՝

Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

1․ Երբ փոքր էի, մտածում էի, որ հաստատ ընտրելու եմ այնպիսի մասնագիտություն, որը կապված լինի արվեստի հետ, քանի որ գեղեցիկ նկարում էի ու շատ էի սիրում ձեռագործ աշխատանքներ պատրաստել։ Տարիների ընթացքում պարզեցի, որ հետաքրքրված եմ մաթեմատիկայով ու դա ինձ այնքան դուր է գալիս, որ ուզում եմ հետագայում մասնագիտական ոլորտում կիրառել այն։ Որոշեցի որ դառնալու եմ տնտեսագետ, բայց հոգու խորքում զգում էի, որ հիսաթափեցնում եմ այն փոքրիկ աղջկան, ում երազանքն էր ստեղծագործական ոլորտ ընտրելը։ Գրեթե 2 տարի ես տանջվում էի այն մտքից, որ չեմ կարողանում համատեղել երկու նախասիրություններս, սակայն հետո ինձ համար բացահայտեցի մարքեթինգը, որը համարվում է և՛ ստեղծագործական, և՛ բնագիտական հոսք ունեցող մասնագիտություն։ Ծնողներս աջակցեցին ինձ և ես ընդունվեցի Քոլեջ շուկայաբանություն բաժին։

2․ ՀՀ-ում մարքեթինգ կարող եք ուսումնասիրել հետևյալ հաստատություններում ՝

3․ Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք

4․ Ոլորտի հայտնի կազմակերպություններ

5․ Մարքեթինգ/ Գովազդ/ PR

6․

Ֆիլիպ Քոթլեր
Ֆիլիպ Քոթլեր
Սեթ Գոդին - Վիքիպեդիա
Սեթ Գոդին

7․

ASUE | Գոռ Լյուդվիկի Կարապետյան
Գոռ Կարապետյան

Հարցազրույցն անցկացրել եմ Գոռ Կարապետյանի հետ, ով Simple Business Academy, Targeting ընկերությունների համահիմնադիրն է, 2 գրքերի հեղինակ ՝ <<Հաջողության թաքնված կողմը>>, <<Proակտիվ առաջնորդը>>, ՀՊՏՀ-ի դասախոս։

1․ Ինչպե՞ս եք ընտրել այս մասնագիտությունը, արդյո՞ք դա եղել է Ձեր մանկության նախընտրելի մասնագիտությունը։

Իմ մանկության երազանքը չի եղել, փոխարենը դարձել է երազանքներիս իրագործման հնարավորությունը։ Իսկ ինչպես ընտրել մասնագիտություն հարցին, շատ լավ պատասխանում է Ճապոնական Իկիգայ մեթոդը, խորհուրդ կտամ ուսումնասիրես 😉։

2․ Որտե՞ղ եք սովորել։

Ես սովորել եմ ՀՊՏՀ-ում, լայն մասնագիտությամբ տնտեսագետ եմ։

3․ Կպատմե՞ք մի փոքր Ձեր աշխատանքային փորձի մասին։

Աշխատել եմ ԱԳԲԱ բանկում, այնուհետև Նարիի Ինշուրանս ապահովագրական ընկերությունում, ապա Հելլո տեքստիլի արտադրության ընկերությունում, իսկ վերջում Շարմ Հոլդինգի գովազդային ընկերություններից մեկում, ապա հիմնել եմ իմ 3 ընկերությունները։

4․ Ի՞նչ հմտություններ պետք է ունենա այն մարդը, ով ցանկանում է դառնալ մարքեթոլոգ։

Բոլոր մասնագիտույթունների դեպքում լավ մարդ լինելը կարծում եմ նախապայման է։ Հետաքրքրասիրությունը, ստեղծարարությունը և հաղորդակցման հմտությունները ամենակարևորներն են այս դեպքում։

5․ 3 բառով նկարագրեք մասնագիտությունը։

Փնտրել, գտնել, ազդել։

6․ Ինչպիսի՞ն է ներկայիս մարքեթինգի ոլորտը, արդյոք պե՞տք է լինել բազմակողմանի զարգացած։

Շատ ցանկալի է, քանի որ ներկայիս մարտահրավերները բազմաշերտ են ուստի դրանց հետ աշխատանքը ևս այդպիսն պետք  է լինի։

7․ Ներկայումս մարքեթոլոգների շուկան, արդյո՞ք բոլորն են բանիմաց, որակյալ, հուսալի մասնագետներ, որոնք տեղ են գտել աշխատաշուկայում (այսինքն մրցակցություն, գիտելիքներ, մարքեթոլոգների մեծ քանակ)։

Ինչպես բոլոր ոլորտներում այստեղ ևս էլ «տեսականին» շատ բազմազան է, իսկ իր տեղը , ընդ որում լավ տեղը գտնում է նպատակասլաց, հետևողական և խնդիրներ լուծող մարքեթոլոգը։

8․ Մարքեթոլոգ դառնալու համար կա՞ն որևէ դժվարություններ, որոնք պետք է նախապես գիտակցել։

Պետք է հասկանալ ինչ է դժվարությունը, ըստ ինձ այդպիսիք չկան, կան մարտահրավերներ, որոնք կարող են շատ ինդիվիդուալ լինել, մնացած ամեն ինչ տեխնիկայի հարց է։

9․ Ի՞նչ կազմակերպություններ, հաստատություններ կամ օնլայն դասընթացներ խորհուրդ կտաք կարճաժամկետ դասընթացների համար։

YouTube, Google GarageUdemy , CourseraLinkedin Learning, SimpleBusinessAcademy

Գրեթե բոլոր հարցերին շատ ավելի մանրամասն պատասխանել եմ իմ առաջին ՝ «Հաջողության Թաքնված Կողմը» գրքում։

Գրականություն ՝

Հղում

Հղում

Կարծում եմ, որ այս հետազոտական աշխատանքի ժամանակը շատ ճիշտ է ընտրված, քանի որ երկրորդ կուրսի վերջում մենք ունենք ավելի շատ մասնագիտական գիտելիքներ, որոնք կարող ենք օգտագործել այս աշխատանքի մեջ։ Այս գործնականն ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ հնարավորություն ստացա ևս մեկ անգամ վերանայել որոշումս, հետագայում մասնագիտական հնարավորությունները և աշխատանքային շուկան։ Շատ հավանեցի հարցազրույցը ոլորտի հայտնի մասնագետի հետ, այն ստեղծեց լայն մտահորիզոն ինձ համար և կարծում եմ նաև այն մարդու համար, ով հետաքրքրված է այս ոլորտով։

Leave a comment