Գովազդ․ դասակարգման չափանիշներ։Ինտերնետային գովազդ

Հոդված 1․

Հոդված 2․

Գովազդը կարելի է դասակրգել հաշվի առնելով տարբեր չափանիշներ.

Ըստ գովազդատուների

  1. Ձեռնարկություններ
  2. Անհատներ
  3. Հասարակական կազմակերպություններ
  4. Քաղաքական կուսակցություններ
  5. Իշխանություն

Ըստ աշխարհագրական տիրույթի

  1. Տեղային /լոկալ/
  2. Տարածաշրջանային
  3. Համապետական
  4. Միջազգային
  5. Համընդանուր

Ըստ թիրախային լսարանի

  1. Բիզնեսին ուղված գովազդ /B2B/
  2. Սպառողների ուղված գովազդ /B2C/

Ըստ ներազդեցության մեթոդների

  1. տոսողական
  2. լսողական
  3. Տեսա-լսողական
  4. Տեսողական-հոտառություն

Ըստ տեղաբաշխման

  1. Տպագրություն
  2. Մամուլում
  3. Ռադիոգովազդ
  4. Հեռուստագովազդ
  5. Ինտերնետում
  6. Արտաքին գովազդ
  7. Հասարակական տրանսպորտում

Ինտերնետային գովազդի տեսակները

Ինտերնետային գովազդ է կոչվում վեբ տիրույթում իրականացվող ցանկացած տեսակի գովազդ։

Ինտերնետ գովազդը մեծ ազդեցություն ունի թիրախային խմբերի օգտագործողների վրա, քանի որ թույլ է տալիս ընտրել գովազդի հավանական սպառողների սեռը, տարիքը, գտնվելու վայրը, նույնիսկ՝ նախընտրությունները: Այս առավելությունների ազդեցությամբ այսօր շատ փոքր, միջին և խոշոտ բիզնեսը հրաժարվում է գովազդի ավանդական տեսակից և նախընտրում է միանգամից դիմել թիրախային լսարանին՝ ընտրելով սեփական գրպանին և առաջադրված խնդիրների լուծման համար ամենահարմար հարթակները։

Ի՞նչ խմբերի և հարթակների միջև է բաժանվում վեբ-գովազդը՝

  1. Գովազդ սոցիալական ցանցերում
  2. Որոնողական համակարգերում կոնտեքստային գովազդ
  3. Վիդեո գովազդ, վիդեոկոնտենտում տեղադրվող գովազդ
  4. Բաներային գովազդ կայքերում
  5. Գովազդ մեդիա ցանցում (հիմնականում՝ փոքր հայտարարությունների տեսքով)։

Օնլայն գովազդի տեսակները

Բացի հաճախորդների ներգրավման գերխնդրից, ինտերնետային գովազդը ենթադրում է տարբեր շուկայագիտական` մարքեթինգային գործառույթների իրականացում։ Ինտերնետային գովազդի առանձնահտկություններից մեկն այն է, որ այսօր աշխարհի համակարգիչների 80%-ը միացված է ցանցին, ինչը նշանակում է ինտերնետը հասանելի է 24 ժամ, ինտերնետը թույլ է տալիս կատարել գնումներ առանց տանից դուրս գալու: Գոյություն ունի ինտերնետ գովազդի մի քանի տեսակներ՝

  • տեքստային և գրաֆիկական բաններներ, որը կարող են օգտագործել նաև Java և Flash տեխնոլոգիաներ (PopUp, PopUnder, RichMedia) և տեղադրվում են խոշոր պորտալներում,
  • որոնողական օպտիմիզացիան, գովազդի այս տեսակը ինտերնետում ամենաանմիջականն է և արդյունավետը,
  • ենթատեքստային գովազդը, որը փոխկապակցված է որոնողական օպտիմիզացիայի հետ և ունի նույն թիրախային առավելությունը, որն է թիրախային լսարանի անմիջական շփումը,
  • E-mail մարքեթինգը ինտերնետային գովազդի առաջին տեսակն է։ Այսօր այն բոլորին չի հասնում և սպամ չի համարվում,
  • սոցիալական մարքեթինգը իրականացվում է բլոգերի, սոցիալական ցանցերի, թեմատիկ հաղորդագրությունների և ֆորումների միջոցով։

Ցանկացած գովազդի նպատակը ոչ միայն ձեր ապրանքի կամ ծառայության մասին ինֆորմացիան տեղ հասցնելն է, այլև դրա վաճառքը ապահովելը հնարավորինս բարձր գնով՝ ներդրողին եկամտով ապահովելու համար։ Ինտերնետային գովազդի եկամտաբերության ցուցանիշը՝ ROI-ն թույլ է տալիս հաշվարկել գովազդի վրա կատարած ներդրման վերադարձելիությունը։

Leave a comment