Արևորդի միջազգային բնապահպանական փառատոն

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում արդեն երկրորոդ տարին է ինչ գնում ենք բնապահպանական ֆիլմեր դիտելու։ Վստահ կարող եմ ասել, որ այս անգամ ինձ համար ավելի հետաքրքիր էր թե՛ թեման, թե՛ հենց ինքը փառատոնը։ Շա՜տ հավանեցի թեման, ինձ համար շատ հոգեհարազատ էր, քանի որ միշտ հետաքրքրված եմ եղել տվյալ թեմայով, թե ինչպիսին է կյանքը ջրի տակ, ձկների սնունդը և ապրելակերպը, իսկ այս փառատոնը հնարավորություն տվեց ուսումնասիրելու մեկ այլ կողմ, թե ինչեր են արվում կենդանիների պահպանման, բուժման և բազմացման համար։ Տեսանք նաև, թե ինչպես է մեր գործունեությունը ՝ աղտոտոււմը անդրադառնում ձկների վրա։

Leave a comment