Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս)

Русскый язык

English

Հայոց լեզու

Գրականություն

Հայոց պատմություն

Հասարակագիտություն

Լանդշաֆտագիտություն

Հաղորդակցման հմտություններ

Ձեռներեցություն

Կիրառական տնտեսագիտություն

Հաճախորդների ներգրավման աշխատանքներ

Գործակցություն կազմակերպության ստորաբաժանումների և ծառայությունների հետ

Այս շրժանում հասցրեցինք յուրացնել ահռելի գիտելիքներ, թե՛ մասնագիտական, թե՛ այլ առարկայական ոլորտներում։ Ունեցանք բազմաթիվ հանդիպումներ կապված տարբեր ոլորտների հետ, որոնց վերջում ստացանք նաև նվերներ։

Հանդիպեցինք Saghmos Ceramics հայկական ապրանքանիշի հիմնադրի, Գոռ Կարապետյանի, Դավիթ Մեջլումյանի, Արմեն Քոսյանի, MPG մարքեթինգայի ասոցիացիայի ներկայուցիցչների, Մարիամ Սահակյանի և այլ փորձառու մասնագետների հետ։

Այցելեցինք MPG հայկական մերքեթինգային ասոցիացիա, որտեղ մանրամասն ծանոթացանք նրանց գործունեությանը և մասնագիտական ոլորտին։

Մասնագիտական առարկաներն ուսումնասիրեցինք նոր գրքերով և նոր ձևաչաձով։ Արդյունքում ընտրեցինք <<Սերունդների բևեռացում>> թեման և կազմակերպեցինք հանդիպում։

Հաղորդակցման հմտություններ առարկայի շրջանակում ունեցանք <<Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը>> ուսումնասիրություն, որը հնարավորություն տվեց մեզ ուսումնասիրել մեր հետագա հնարավորություններն ու աշխատաշուկան, ինչպես նաև հնարավորություն ՝ հարցազրույց անցկացնելու ոլորտի հայտնի մասնագետի հետ, իսկ վերջում ունեցանք ամփոփում, որի ընթացքում յուրաքանչյուրս մեր ուսումնասիրություններով կիսվեցինք մեր ընկերների հետ։

Գրեցինք մեր սեփական բիզնես պլանը, որը մեզ հնարավորություն տվեց հմտանալու և զարգացնելու մեր ունակությունները։

Քոլեջում ունեցանք բաց դռների օր, որտեղ 9-րդ դասարանի աշակերտներին ներյացրեցինք մեր մասնագիտության մասին։ Այցելեցինք նաև հանրակրթական դպրոցներ, պատմեցինք մեր մասին և բաժանեցինք մեր այցեքարտերը։

Տարվա ընթացքում մասնակցեցինք նաև գրական ակումբներին, սակայն ոչ այնքան հաճախ, որքան ես կցանկանայի, կապված ժամանակի սղության հետ, սակայն վերջում ունեցանք շատ հաճելի քննարկում, որտեղ հայտնեցինք մեր կարծիքներն ու առաջարկները։

Leave a comment