Թումանյանի պոեմներ

<<Մարոն>>

Թումանյանը, քննադատելով գյուղի ավանդույթները, ներկայացնում է, թե ինչպես են ամուսնացնում իննամյա աղջկան` փչացնելով նրա ճակատագիրը։ Ծնողները փոքր տարիքում երեխայի ուսերին մեծ բեռ են դնում և մեղադրում նրան, թե ինչու չի կարողանում դա հաղթահարել։ Իննամյա աղջիկն էլ անճարությունից գլուխը կորցրած ինքնասպան է լինում։

Իմ կարծիքով ամեն մի ժողովուրդ ունի լավ ու վատ ավանդույթներ։ Ժողովուրդը պետք է պահի ու հաջորդ սերունդ փոխանցի իր լավ ավանդույթներն ու սովորությունները։ Ճիշտ է ապրել ավանդույթներով և բարքերով, սակայն պետք է ազատվել այն սովորություններից, որոնք մարդու դժբախտության պատճառն են դառնում, ինչպես եղավ Թումանյանի ստեղծագործության մեջ։

<<Լոռեցի Սաքոն>>

Սկզբում ՝ Թումանյանը, Սաքոյին ներկայացնում է անվախ, աժդահա կերպարով, իսկ վերջում արդեն խելագարված։ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունն ու երևակայությունը։ Եվ այդ գիշեր էլ Սաքոն խելագարվեց… Ահա թե ուր կարող է հասցնել մարդուն տգիտությունն ու հետամնացությունը։

Leave a comment