Թևավոր խոսքեր

Ավետյաց երկիրծագել է Աստվածաշնչից։ Ավետյաց երկիրը Պաղեստինն է, որ Աստված, ըստ իր խոստման, պիտի տար հրեաներին։ Եգիպտական գերությունից ազատվելուց հետո Աստված Մովսեսին խոստանում է հրեաներին տանել մի ազատ ու լավ երկիր, որտեղ ամենուրեք կաթ ու մեղր է բխում։ Փոխաբերական իմաստով <<Ավետյաց երկիր>> նշանակում է դրախտային երանելի վայր։

Արիադնայի կծիկհունական դիցաբանության մեջ Նինոս թագավորի դուստրը ՝ Արիադնան Թեսևսին մի կծիկ տվեց, որի օգնությամբ նա կարողացավ դուրս գալ լաբիրինթոսից։ Այստեղից էլ առաջացել է <<Արիադնայի կծիկ>> արտահայտությունը, որ նշանակում է դժվարին դրությունից դուրս գալու միջոց։

Բալը թանկ էառաջացել է Հովհաննես Թումանյանի <<Գիքորը>> պատմվածքից։ Օգտագործվում է կատակի ձևով, երբ ցանկանում են ընդգծել մարդու միամտությունը։ Հաճախ ասվում է նաև հեգնանքով, այն մարդկանց մասին որոնք ցանկանում են խորամանկել, բայց անհաջող և ընկնում են ծիծաղելի դրության մեջ։

Նեսոյի քարաբաղնիսըսա Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքի վերնագիրն է, որ գրել է 1910 թվականին։ Պատմվածքում Թումանյանը պատմում է նահապետական գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն ՝ քարաբաղնիսով հիվանդին բուժելու մասին։ Այժմ Նեսոյի քարաբաղնիս ասելով հասկացվում է ոչ ճիշտ, հակաբժշկական միջոցներով բուժում։

Գորդյան հանգույցըստ հունական լեգենդի Փյուռիգիայի թագավոր Գոռդեոսը Զևսի տաճարին նվիրաբերում է երկանիվ մի սայլ, որին լծված եզները կապված էին խճճված ու բարդ հանգույցով։ Գուշակներն ասել էին, որ նա, ով կկարողանա քանդել հանգույցը, կտիրանա աշխարհին։ Ալեքսանդր Մակեդոնացին, մտնելով տաճար, առանց երկար մտածելու, հանում է թուրը ու մի հարվածով կտրում հանգույցը։ Այստեղից էլ առաջացել է <<Գորդյան հանգույց>> արտահայտությունը, որ նշանակում է խառնաշփոթ, խճճված հարց։

Մարմնի ճրագը աչքն է թևավոր խոսքն առաջացել է Ավետարանից, օգտագործվում է, երբ ցանկանում են ընդգծել ուսման, գիտելիքի կարևորությունը։ Այս դեպքում <<աչք>> ասելով հասկանում ենք գիտելիքներ։

Գիոգենեսի լապտեր – պատմում են, որ հին հունական փիլիսոփա Գեոգենեսը մի անգամ ցերեկով վառում է լապտերը և սկսում թափառել Աթենքի փողոցներում, երբ նրան հարցնում են, թե ինչ է անում, Գիոգենեսը պատասխանում է․ <<Մարդ եմ որոնում>>։Այստեղից էլ առաջացել է այս արտահայտությունը, որ նշանակում է գտնել ազնիվ և մաքուր մարդու։

Leave a comment