«Դաշնամուր»Վիլյամ Սարոյան, վերլուծություն

Վիլյամ Սարոյանի «Դաշնամուր» ստեղծագործությունը խորը ներգործություն է ունենում ընթերցողի վրա։ Երկու պատանիների զրույցով սկսվելով ՝ պատմությունը վերաճում- դառնում է նպատակասլաց և ոգեշնչող մի ստեղծագործություն, որը սովորեցնում է երբեք չընկճվել, առաջ նայել և հասնել նպատակներին՝ անկախ ամեն ինչից։

Ճի՛շտ է, Բենը մանկուց հնարավորություն չի ունեցել իր սեփական դաշնամուրն ունենալու կամ խմբակ հաճախելու, բայց նա, գնահատելով իր ցանկությունը, համառորեն պայքարել է սովորելու համար և վստահաբար կարող ենք ասել, որ նա մի օր անպայման կհասնի իր երազանքին, քանի որ աղքատությունն իր մեջ սերմանել է պայքարելու ուժը։ Բացի այդ ՝ նա իր կողքին ունի Էմմայի պես հավատարիմ ընկեր, ով կոգեշնչի նրան ՝ իր երազանքին հասնելու համար։

Leave a comment